Առողջ և գեղեցիկ
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից
Յուրաքանչյուր երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկ միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է 7 երկրներում ընդունված գեղեցկության պահպանման գործուն մեթոդներ:
Բրազիլիա
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու բրազիլուհիների ազդրերին ցելյուլիտի հետքեր անգամ նկատելի չեն: Մոդելները, ովքեր ծագումով կառնավալի հայրենիքից են, ունեն անթերի տեսք: Գաղտնիքը հետևյալն է. բրազիլուհիները որքան հնարավոր է շատ ժամանակ են անցկացնում ավազի վրա: Նրանք գիտեն, որ մաշկում միկրոշրջանառության լավացումը ցելյուլիտի կանխարգելման լավագույն միջոցն է: Ուստի նրանք նաև ազդերը թաց ավազով տրորում են: Այս յուրօրինակ սկրաբը կարծես լավ էլ գործուն է:
Շվեդիա
Այս հյուսիսային երկրում սառույցն օգնում է կանանց պահպանել գեղեցկությունը: Շվեդիայի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դարեր շարունակ սառույցն օգտագործել են գեղեցկության պահպանման համար: Վերջին տարիներին շվեդուհիների մոտ նորաձև է դարձել հանքային ջուր սառեցնելը: Նրանք հանքային ջրով սպիտակ թեյ են պատրաստում, սառեցնում, ապա խորանարդիկներով սառույցի վերածում: Խորանադրիկներն օգտագործում են որպես թարմացնող տոնիկ:
Հունաստան
Ըստ ավանդության՝ հունական աստվածներն իրենց մազերի առողջությունն ապահովել են հազրեվարդի միջոցով: «Աստվածային» դեղամիջոցն այսօր հասու է բոլորին. հարկավոր է հազրեվարդի մի քանի թարմ կամ չորացրած ճյուղ եփել երկու լիտր ջրում, թողնել սառչի: Բուժիչ ջրով մազերը ցայեք լվանալուց հետո: Թուրմը գլխամաշկը կմաքրի աղտից ու կնպաստի մազերի աճին:
Դոմինիկյան Հանրապետություն
Հնագիտական գտածոներն ապացուցում են, որ Դոմինիկյան Հանրապետության բնակիչները հնուց սխտորն օգտագործել են գեղեցկության պահպանման նպատակով: Դեռևս 15-րդ դարում Դոմինկյան կղզիների բնակիչ կանայք սխտորի հյութը քսում էին եղունգներին: Այսօր այդ երկրի բնակչուհիներն ավելի կատարյալ մեթոդ են կիրառում. սխտորը մանր կտրատում են, լցնում թափանցիկ լաքի մեջ, թողնում 10 օր և քսում եղունգներին: Մի վախեցեք, հոտ չի զգացվում: Իսկ սխտորը, հակաբակտերիալ ազդեցությունից բացի նաև նպաստում է եղունգների ամրացմանն ու աճին:
Եգիպտոս
Հանելուկային ու գեղեցկուհի Կլեոպատրա թագուհու շնորհիվ աշխարհն իմացավ կաթի հրաշագործ ազդեցության մասին: Կլեոպատրայի ու նաև մի շարք այլ հայտնի եգիպտուհիների մաշկի խնամքի գաղտնիքը կաթով պարբերական լոգանքներն էին: Արդյունքի հասնելու համար լիտրերով կաթ պետք չէ, բավական է ջրի մեջ 3 բաժակ չոր կաթ ավելացնելը: Կաթի 20 րոպեանոց լոգանքից հետո մաշկը կդառնա շատ նուրբ, փափուկ ու հարթ:
Չինաստան
Չինաստանում, որտեղ գնահատում են հարթ ու սպիտակ մաշկը, հատկապես մեծ ուշադրություն են դարձնում մաշկի խնամքին: Չինուհիները լոսյոնի փոխարեն օգտագործում են բրնձի ջուր: Այն ստանալու համար հարկավոր է 100 գրամ բրինձը լցնել 1 շիշ ջրի մեջ, թողնել 30 րոպե և պատրաստ է: Դեմքը մաքրեք բրնձաջրով: Օսլան սպիտակեցնում և փափկեցնում է մաշկը, իսկ կալիումը պայքարում է չորության դեմ:
Ֆրանսիա
Ասում են, որ ֆրանուհիներն ավելի դանդաղ են ծերանում: Գուցե պատճառը հատուկ բաղադրատոմսն է: Ֆրանսուհիների կարծիքով բալի և նռան ճզմվածքով խառնուրդը հակատարիքային հրաշալի դիմակ է: Բնական նյութերը սնուցում են մաշկը, նրան են փոխանցում իրենց պարունակության հակաօքսիդանտները, ինչի շնորհիվ մաշկն առողջ գույն է ձեռք բերում: Խառնուրդը հարկավոր է դեմքին քսել շաբաթական մեկ անգամ, 5-6 րոպեով: Դիմակը մաքրեք տաք սրբիչով. դա կնպաստի միկրոշրջանառության լավացմանը:
08.02.2018 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
